«Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Պեպեն ճանաչվել է Իսպանիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
30-ամյա կոտդիվուարցին օգնել է իր թիմին տանել երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։ Հարձակվողը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» ֆուտբոլիստը իր կարիերայում առաջին անգամ արժանացավ այս մրցանակին: