«Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին ավագ և Չեմպիոնների Լիգայի քառակի հաղթող Սերխիո Ռամոսը կիսվել է իր երազանքով՝ մի օր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի բեմ բարձրանալ նոր դերում՝ որպես երաժիշտ, հայտնում է EFE-ն։
Սեպտեմբերի սկզբին 39-ամյա պաշտպանը ներկայացրեց իր սեփական «Cibeles» երգը։ Երգը նվիրված է Մադրիդի համանուն հրապարակին, որտեղ «Լոս Բլանկոսը» ավանդաբար նշում է իր հաղթանակները։
«Ես կցանկանայի վաղը հայտարարել «Սանտիագո Բեռնաբեուում» համերգի մասին, բայց մենք պետք է դրան մոտենանք աստիճանաբար։ Ես գրել եմ «Cibeles» երգը, երբ չորս տարի առաջ հեռացա «Ռեալ Մադրիդից»։ Երաժշտությունը միշտ ուղեկցել է ինձ և դարձել է իմ կյանքի կարևոր մասը», – ասել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ իսպանացին պաշտպանել է «Ռեալ Մադրիդի» գույները 2005-ից 2021 թվականներին: