Ռուբեն Ամորիմ․ «Սա այլ «Մանչեսթեր Յունայթեդ» է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դերբիի վերաբերյալ իր սպասումներով։

«Ես վստահ եմ, որ մենք բարելավվել ենք։ Եթե նայեք վիճակագրությանը, ակնհայտ է, որ սա այլ «Մանչեսթեր Յունայթեդ» է։ Մենք պատրաստ ենք խաղին, բայց կարևոր է դա ապացուցել կիրակի օրը խաղադաշտում։ Մենք հավատում ենք ինքներս մեզ, և ես զգում եմ, որ թիմն ավելի լավն է դարձել», – մամուլի ասուլիսում ասել է Ռուբեն Ամորիմը։

Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 4-րդ տուրում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։