«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի դարպասապահ Անդրե Օնանայի վարձակալությամբ «Տրաբզոնսպոր» տեղափոխվելու պատճառների մասին հարցին։
«Հնարավոր կլիներ քննարկել Օնանային օգտագործելու հարցը, բայց կարծում եմ, որ որպես ակումբ մենք հասկանում էինք, որ նրան փոփոխություն էր պետք։ Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու՝ խաղի, որոշակի պահի, որոշակի իրավիճակներում անհաջողության պատճառով։
Մենք որոշեցինք փոխել դարպասապահին, բայց մաղթում եմ Անդրե Օնանային հաջողություններ։ Նա իսկապես լավ աշխատանք կատարեց և օգնեց ֆուտբոլիստներին։ Բայց երբեմն անհրաժեշտ է իրավիճակի փոփոխություն», – Ամորիմի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Անդրե Օնանան «Կարմիր սատանաներին» միացել է 2023 թվականի ամռանը «Ինտերից»։ Այդ ընթացքում կամերունցի դարպասապահը մասնակցել է 102 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցից 24-ում դարպասը պահել է անառիկ։