ՊՍԺ-ն հայտարարություն է տարածել Ուսման Դեմբելեի և Դեզիրե Դուեի վնասվածքների վերաբերյալ

«Պարի Սեն Ժերմենը» հայտարարություն է տարածել հարձակվողներ Ուսման Դեմբելեի և Դեզիրե Դուեի առողջական վիճակի մասին։

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում միջազգային խաղերի ժամանակ։

«Ուսման Դեմբելեն և Դեզիրե Դուեն շարունակում են բժշկական օգնություն ստանալ», – ասվում է ակումբի հայտարարության մեջ՝ «Լանսի» դեմ խաղից առաջ։

ՊՍԺ-ն նախկինում քննադատել էր Ֆրանսիայի ազգային հավաքականին ֆուտբոլիստների վնասվածքների հանգեցրած ծանրաբեռնվածության համար։