Պեպ Գվարդիոլան խոսել է Ջանլուիջի Դոննարումայի հետ իր փոխազդեցության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ իր փոխազդեցության մասին։

«Ես չեմ խնդրի Դոննարումային անել այն, ինչ նրան դուր չի գալիս։ Մենք Դոննարումային չենք գնել այն գործողություններ անելու համար, ինչը անում էր Էդերսոնը։ Նա ունի այլ որակներ», – մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մարզիչը։

Հիշեցնենք, որ 26-ամյա իտալացին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Դարպասապահը նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։