«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին «Լիվերպուլի» նորեկ Ալեքսանդր Իսակի հետ համեմատելու մասին հարցին։
«Ես Հոլանդին մի փոքր ավելի բարձր եմ դասում։ Իսակը բացառիկ ֆուտբոլիստ է։ Դուք ինձ հարցրեցիք Էրլինգի մասին, և նա լավագույնն է։ Մեկ ուրիշը կարող է ասել՝ Մբապպե, Մեսսի, Ռոնալդու, բայց ես Էրլինգին ոչ մեկի հետ չէի փոխանակի», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այդ մրցաշրջանում նորվեգացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է երեք հանդիպում և խփել երեք գոլ։