Միկել Արտետա․ «Նրանք այս պահին Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն են»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել մրցակից «Լիվերպուլին»՝ ընդգծելով, որ նրանք ներկայումս Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմն են։

«Նրանք այս պահին Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմն են։ «Լիվերպուլը» կարողացավ եվրոպական շուկայից ձեռք բերել երկու հիմնական խաղացողի՝ Ալեքսանդեր Իսակին և Ֆլորյան Վիրծին։ Մենք պետք է կենտրոնանանք մեր աշխատանքի վրա և հասկանանք, թե ինչ քայլերով կարող ենք նրանցից ուժեղ լինել», – նշել է իսպանացի մասնագետը The Guardian-ին։

Գործող չեմպիոն «Լիվերպուլը» երեք տուրից հետո ունի 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» 6 միավորով երրորդ տեղում է։