Շաբաթ օրը «Արսենալը» տանը 3-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Արդեն առաջին խաղակեսի ընթացքում լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորը փոխարինման կարիք ունեցավ։
Խաղից հետո «Արսենալների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանեց նորվեգացու վնասվածքը.
«Նույն ուսն է։ Նա անհարմար էր զգում շարունակել խաղալը։ Ցավալի է, քանի որ նա խաղացել է ազգային հավաքականի կազմում և իրեն լավ է զգացել։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի պատրաստ լինի շաբաթվա կեսին խաղալուն, բայց չգիտեմ», – TNT Sports-ին ասել է Արտետան։
«Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, Չեմպիոնների լիգայում «Ատլետիկի» դեմ։