«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է աջ պաշտպան Ռիկո Լյուիսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Քաղաքայինների» նոր պայմանագիրը 20-ամյա ֆուտբոլիստի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Ռիկո Լյուիսը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Անգլիացի ֆուտբոլիստը «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 97 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։