Լամին Յամալը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը բացակայել է թիմի վերջին մարզումից՝ սեպտեմբերի 14-ին կայանալիք Լա Լիգայի չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ 18-ամյա աստղը մարզվում է մարզասրահում։ Նա անհարմարություն է զգում մեջքի շրջանում՝ Բուլղարիայի հետ խաղում ստացած վնասվածքից հետո։

Ֆուտբոլիստի մասնակցությունը «Վալենսիայի» հետ խաղին մնում է հարցականի տակ։