LA LIGA. Հայտնի է օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Լա Լիգայի պաշտոնական կայքը 2025/26 մրցաշրջանի օգոստոսի լավագույն խաղացող է ճանաչել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլա Պեպեին։

Կոտ դ’Իվուարի ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին երեք տուրերում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա մրցակիցների թվում էին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, «Ատլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսը, «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը և «Էսպանյոլի» եզրային հարձակվող Պերե Միլյանը։

30-ամյա Պեպեն «Վիլյառեալ» է տեղափոխվել 2024-ի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա «դեղին սուզանավի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։