«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն «Յուվենտուսի» հավանական տրանսֆերային նպատակ է։ «Ծեր սինյորան» կարող է կորցնել Դուշան Վլահովիչին, որի պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը, և ակումբի ղեկավարությունն արդեն ուսումնասիրում է նրան փոխարինելու տարբերակները։
Tuttosport-ի տվյալներով՝ թուրինյան թիմի ցուցակը ներկայումս գլխավորում է Զիրկզեն, որը հաջողությամբ խաղացել է «Բոլոնիայում», նախքան Անգլիա տեղափոխվելը։
24-ամյա հարձակվողի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։