Ջեյմի Կարագերը «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատիրոջն անվանել է «քայլող նռնակ»

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսին անվանել է «քայլող նռնակ»։ «Ֆորեսթերսը» նախկինում փոխել է իր գլխավոր մարզչին. Անգելոս Պոստեկօղլուն նշանակվել է պաշտոնանկ արված Նունո Էսպիրիտո Սանտուի փոխարեն։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» մի ժամանակ Անգլիայի ամենասիրված ակումբներից մեկն էր՝ շնորհիվ իր լեգենդար մարզիչ Բրայան Քլաֆի հմայքի և հաջողության։ Այսօր նրանք ամենաքիչ սիրված թիմերից մեկն են իրենց սեփականատիրոջ՝ Էվանգելոս Մարինակիսի վարքագծի պատճառով։ «Մարինակիսը քայլող նռնակ է», – գրել է Կարագերը The Telegraph-ի համար գրված հոդվածում։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» Անգլիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ առաջին երեք տուրերում վաստակելով չորս միավոր։