«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղին։
Այս մասին հայտարարել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «Բարսելոնայի» շաբաթօրյա մարզումը՝ Իսպանիայի հավաքականի կազմում ստացած մեջքի վնասվածքի պատճառով։
«Ափսոս, բայց Լամին Յամալը վաղը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։ Նա խաղացել է ազգային հավաքականի կազմում՝ չնայած ցավին։ Նա խաղացել է 79 և 73 րոպե, բայց չի մարզվել խաղերի միջև ընկած ժամանակահատվածում ցավի պատճառով։ Այդպես հոգ չեն տանում ֆուտբոլիստների մասին», – մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։
«Բարսելոնա» – «Վալենսիա» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։