Ֆրանց Բեկենբաուերի հուշարձանը «Բավարիայի» մարզադաշտի մոտ

Մյունխենի «Բավարիայի» լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի հիշատակի հուշարձանը տեղադրվել է «Ալիանց Արենայի» մոտ։ Ֆուտբոլիստն ու մարզիչը մահացել էր 2024 թվականին։

«Այս հուշարձանը «Բավարիայի» ԴՆԹ-ի մարմնավորումն է՝ ձուլված բրոնզից։ Այն խորհրդանշում է Բեկենբաուերին և այն ամենը, ինչ նա ներկայացնում էր՝ ոճ, բնավորություն, «Բավարիա»։

Մյունխենը ստանում է ավելին, քան պարզապես հուշարձան․ սա քաղաքի արտացոլանքն է՝ հպարտ, ինքնավստահ, նրբագեղ և միաժամանակ պարզ», — ասել է ակումբի նախագահ Հերբերտ Հայները։