Էնցո Մարեսկա. «Նրանք թիմի հետ չեն մարզվում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ պաշտպան Ակսել Դիսասին և հարձակվող Ռահիմ Ստերլինգը մարզվում են հիմնական խմբից առանձին։

Ֆուտբոլիստները ցանկանում էին լքել «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Ես նրանցից ոչ մեկին չեմ տեսել մրցաշրջանի սկզբից ի վեր։ Ես չեմ տեսել ո՛չ Ակսելին, ո՛չ Ռահիմին։ Նրանք մարզվում են այլ ժամի և այլ խաղադաշտում։

Նրանք «Չելսիի» խաղացողներ են, բայց այս պահին նրանք մարզվում են առանձին, և մենք պլանավորում ենք շարունակել այդպես», – մամուլի ասուլիսում ասել է իտալացի մարզիչը։

27-ամյա ֆրանսիացի Դիսասին 2024/25 մրցաշրջանի մի մասը վարձավճարով անցկացրել է «Աստոն Վիլայում»։ Ընդհանուր առմամբ, նա 27 խաղում խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

30-ամյա անգլիացի Ստերլինգը վարձավճարով խաղացել է «Արսենալում», 28 խաղում խփելով 1 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։