«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի մարզավիճակը։
«Գարնաչոն լավ է հանդես գալիս մարզումներում։ Իհարկե, նա պետք է քրտնաջան աշխատի։ Նա լիարժեք մարզավիճակով չի ժամանել։ Մենք շուտով կարող ենք նրան խաղաժամանակ տալ», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
21-ամյա արգենտինացին միացել է «Չելսիին» օգոստոսի 30-ին։ Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Արգենտինացին մանկունիանցիների կազմում անցկացրել է 144 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։