Կառլո Անչելոտտին՝ Նեյմարի մարզավիճակի մասին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ Նեյմարը հրավիրվելու է միայն օպտիմալ ֆիզիկական վիճակում։

«Նեյմարի տաղանդը վիճարկելի չէ։ Սակայն ժամանակակից ֆուտբոլում կարևոր է գերազանց ֆիզիկական պատրաստվածությունը։ Եթե նա վերականգնվի, հեշտությամբ տեղ կգտնի հավաքականում։ Նեյմարը լավագույնս կարող է խաղալ կենտրոնում՝ փլեյմեյքերի կամ հարձակվողի դիրքում։ Կողքերում նրան այլևս դժվար կլինի արդյունավետ լինել»,- ասել է Անչելոտտին ESPN-ին։

Նշենք, որ Նեյմարը վերջերս ապաքինվել է վնասվածքից։