Կառլո Անչելոտտի. «Հրաշալի կլինի մնալ մինչև 2030 թվականը»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ ուրախ կլինի շարունակել թիմի հետ աշխատանքը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

66-ամյա իտալացի մարզիչը Բրազիլիայի ազգային հավաքականը ստանձնեց այս տարվա մայիսին՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։

«Ես ուզում էի մարզել Բրազիլիայի ազգային հավաքականը։ Այս թիմին Աշխարհի առաջնությանը պատրաստելը յուրահատուկ բան է։ Ես մեկ տարվա պայմանագիր կնքեցի։ Կարծում եմ՝ այդ պահին դա ճիշտ որոշում էր։

Ես ոչ մի խնդիր չեմ ունենա, եթե ֆեդերացիան ցանկանա շարունակել։ Ոչ մի։ Ես երջանիկ եմ այստեղ, ինչպես նաև իմ ընտանիքը։ Մենք կարող ենք մտածել դրա մասին։

Ես դեմ չեմ Բրազիլիայի ազգային հավաքականի հետ աշխատանքը շարունակելուն։ Հիանալի կլիներ մնալ մինչև 2030 թվականը», – ESPN-ին ասել է Անչելոտտին։