«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը բացահայտել է, թե որ թոշակի անցած ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ։
«Ռոնալդինյո։ Նա իմ առաջին սերն էր ֆուտբոլում։ Նա բոլորին ստիպեց վայելել ֆուտբոլը, սիրել ֆուտբոլը։ Ահա թե ինչ են ուզում տեսնել երիտասարդ խաղացողները՝ թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, որքան արդյունավետ է ամեն ինչում, և միևնույն ժամանակ, որքան հաճելի մարդ է։ Այնպես որ, նա ամեն ինչ ուներ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ֆերնանդեշը նաև նշել է Զինեդին Զիդանի խաղը։ Կիսապաշտպանը կցանկանար խաղալ ֆրանսիացու հետ։ Այս մրցաշրջանում պորտուգալացին մանկունիանցիների կազմում անցկացրել է չորս խաղ՝ խփելով մեկ գոլ։