Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ընդամենը հինգերորդ թիմը, որը մրցաշրջանի մեկնարկային չորս խաղերում գոլ չի խփել։
Ունայ Էմերիի գլխավորած թիմը 4-րդ տուրում արտագնա խաղում 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Էվերթոնի» հետ։ Մինչ այդ «Ասթոն Վիլան» երեք տուրում մեկ ոչ-ոքի էր գրանցել և երկու անգամ պարտվել։