Առնե Սլոտը՝ տրանսֆերային ծախսերի մասին. «Դա մեր մոդելն է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարած զգալի ծախսերի մասին:

Transfermarkt-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» անցյալ ամռանը 484.68 միլիոն եվրո են ծախսել տրանսֆերների վրա: Ամենաթանկ տրանսֆերը «Նյուքասլից» հարձակվող Ալեքսանդր Իսակի 145 միլիոն եվրոյով տեղափոխությունն էր։

«Սա մեր մոդելն է: Մենք թիրախավորում ենք ֆուտբոլիստի և ցանկանում ենք նրան ձեռք բերել: Եթե գինը մեզ հարմար է, մենք չենք վախենում գործել:

Ակումբն այս գումարը ստանում է խաղացողներ վաճառելով և առաջնությունը հաղթելով՝ ոչինչ չծախսելով», – Սլոտի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիայի առաջնության երեք տուրից հետո «Լիվերպուլը» ունի 9 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը: