«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիում թիմի դարպասը կպաշտպանի Ալթայ Բայինդիրը, գրում է MEN-ը։
«Ես գոհ եմ Լամենսից, բայց նա դեռ պետք է պայքարի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։ Դերբիում մեր դարպասապահը կլինի Բայինդիրը։ Նա փորձառու է ու պետք է ցույց տա իր ուժը», – նշել է Ամորիմը։
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» վերջերս ձեռք է բերել «Անտվերպենի» դարպասապահ Սենե Լամենսին, իսկ կամերունցի Անդրե Օնանան վարձակալությամբ տեղափոխվել է «Տրաբզոնսպոր»։