«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խիստ քննադատությամբ է հանդես եկել Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո (1-2)։ Նրա խոսքերն է փոխանցում irishexaminer.com-ը։
«Հայաստանում կրած պարտությունը շատ ցավալի էր։ Ճիշտ է, նախկինում էլ ունեցել ենք անհաջող արդյունքներ, բայց եթե պարտվում ես այն թիմերին, որոնցից պարտադիր պետք է ուժեղ լինես, ապագայում ամեն ինչ ավելի բարդանալու է։
Խնդիրն այն է, որ հավաքականում միայն մի քանիսն են, որ իսկապես իրենց պահում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նման։ Մնացածը նորմալ թիմերում անգամ 2 րոպե չէին դիմանա, այն դեպքում, երբ համարվում են Իռլանդիայի հավաքականի առանցքային խաղացողներ», – ասել է Քինը։