Պաշտոնական․ Անդրե Օնանան նոր ակումբ ունի

«Տրաբզոնսպորը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի վարձակալության մասին մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ թուրքական ակումբը իրավունք չունի գնել 29-ամյա դարպասապահին։

Օնանան «Կարմիր սատանաներին» միացել է 2023 թվականի ամռանը «Ինտերից»։ Այդ ընթացքում կամերունցի դարպասապահը մասնակցել է բոլոր մրցաշարերի 102 խաղի, որոնցից 24-ում դարպասը անառիկ է պահել։