«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է վնասվածք ստացած Կայ Հավերցի և Գաբրիել Ժեզուշի վիճակը։
«Հավերցը շատ լավ տեսք ունի։ Նա ազատ քայլում է և սկսում է ինչ-որ բան անել։ Նրա համար շատ դժվար էր վիրահատության որոշում կայացնել, բայց դա ճիշտ որոշում էր։ Նա ծանրություն է ավելացնում ծնկին և աշխատում է։ Ես չեմ կարող ճշգրիտ ժամկետ նշել։ Աստված իմ։ Նա լուրջ վիրահատություն է տարել։ Նա կսկսի մարզվել թիմի հետ դեկտեմբերին», – ուրբաթ օրը մամուլի ասուլիսում ասաց Արտետան։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի տնային խաղ կանցկացնի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Խաղը կսկսվի Երևան ժամանակով 14:30-ին։