Լիոնել Մեսսին այս ցուցանիշով առաջինն է

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել մրցակցի դարպասին ստեղծված պահերի քանակով։

Այս մասին հայտնում է Statmuse պորտալը։

Հրապարակված տվյալների համաձայն, որոնք հաշվի են առնում 2015-16 մրցաշրջանի ժամանակահատվածը, Մեսսին ստեղծել է ընդհանուր առմամբ 226 գոլային պահ (301 խաղում)՝ խաղալով Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում և Լիգա 1-ում՝ ՊՍԺ-ի կազմում։

Երկրորդ տեղում է Կևին դե Բրույնեն, որը երկար տարիներ խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ 222 ստեղծված գոլային պահ (323 խաղում), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թոմաս Մյուլերը, որը խաղացել է «Բավարիայի» կազմում՝ 171 գոլային պահ 338 խաղում։