«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է իր մայրիկին տուն գնել։
«Ես հարցրի նրան, թե որ թաղամասն է ուզում, և սա այն մեկն էր, որը նա ընտրեց։ Նա ունի այն ամենը, ինչ կարող էր ցանկանալ։ Ինձ համար նա իմ թագուհին է, դա է, ինչ ես ամենաշատն եմ սիրում։ Մայրս երջանիկ է, ես տեսնում եմ, որ եղբայրս կարող է ունենալ այն մանկությունը, որի մասին ես երազել եմ, և դա ինձ բոլորից երջանիկ է դարձնում», – Յամալի խոսքերն է մեջբերում 20minutos-ը։
Այս մրցաշրջանում 18-ամյա Լամին Յամալը կատալոնական ակումբի կազմում Լա Լիգայում անցկացրել է երեք հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։