«Կրեմոնեզեի» հարձակվող Ջեյմի Վարդին կիսվել է իր կարծիքով Իտալիայի առաջնությունում 38 տարեկանում իր նորամուտի մասին։
«Ինձ համար տարիքը պարզապես թիվ է։ Քանի դեռ իմ ոտքերը անում են այն, ինչ անհրաժեշտ է, և ես ինձ թարմ եմ զգում, ես կշարունակեմ։ Չկան նշաններ, որ ես վատանում եմ։ Այնպես որ, ես ամեն ինչ կտամ ակումբի համար։ Ես կսովորեմ իտալերեն, բայց դա խնդիր չէ։ Ֆուտբոլն ունի իր սեփական լեզուն՝ գնդակի հետ», – Վարդիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Վարդին «Լեսթերում» հանդես է եկել 2012 թվականից։ Անգլիացու պայմանագիրը «Կրեմոնեզեի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։