Հայտնի է, թե երբ Լուիս Էնրիկեն կկարողանա միանալ ՊՍԺ-ին վիրահատությունից հետո

Հայտնի է դարձել, թե երբ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կկարողանա միանալ թիմին վիրահատությունից հետո։

Սեպտեմբերի 5-ին 55-ամյա իսպանացի մասնագետը տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք և վիրահատվել անրակի կոտրվածքի պատճառով։

Le Parisien-ի տվյալներով՝ եթե բժշկական հակացուցումներ չլինեն, Էնրիկեն կկարողանա գլխավորել թիմը Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում։

Անցյալ մրցաշրջանում ՊՍԺ-ն՝ Էնրիկեի գլխավորությամբ, նվաճել է Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև հասել է Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։

ՊՍԺ – «Լանս» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19։15-ին։