«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ջանլուիջի Դոննարումման կիսվել է տրանսֆերի վերաբերյալ իր առաջին տպավորություններով։ Նրա խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կարծում եմ՝ Գվարդիոլայի պատմությունն ինքնին խոսում է իր մասին։ Այն փաստը, որ նա ցանկանում էր ինձ տեսնել այստեղ, մեծ հպարտություն է։ Զգացմունքներս աննկարագրելի են։ Նրա ղեկավարությամբ աշխատելը լավագույն բանն է, որ կարող է պատահել ֆուտբոլիստի հետ։ Անհամբեր սպասում եմ խաղադաշտ դուրս գալուն։ Վստահ եմ, որ նա մեծապես կօգնի ինձ, և մենք միասին կհասնենք մեծ հաջողությունների՝ ինչպես այս մրցաշրջանում, այնպես էլ առաջիկա տարիներին։
Սա նոր գլուխ է իմ կյանքում և կարիերայում։ Միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում, քանի որ սա աշխարհի լավագույն առաջնությունն է։ Ֆուտբոլիստի համար այստեղ հայտնվելը կարիերայի գագաթնակետն է, և ես անչափ ուրախ եմ։ Հուսով եմ՝ կկարողանամ արդարացնել ինձ հատկացված վստահությունը», – ասել է Դոնարուման։