Իտալիայի հավաքականի դարպասապահ և Եվրոպայի չեմպիոն Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ից տեղափոխվելուց հետո առաջին մարզումն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիում»։
Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր 26-ամյա դարպասապահի առաջին մարզումից «Քաղաքայինների» կազմում։
Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 4-րդ տուրում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։