Գաբրիել Մարտինելին՝ «Արսենալում» տիրող մրցակցության մասին

«Արսենալի» 23-ամյա հարձակվող Գաբրիել Մարտինելին խոսել է ակումբում տիրող մրցակցության մասին։

««Արսենալում իրավիճակը նման է ազգային հավաքականին։ Եթե ինձ հարցնեք, թե արդյոք լավ է ազգային հավաքականում ունենալ Վինիսիուսին կամ Ռոդրիգոյին, ես անպայման կասեմ՝ այո։ Որովհետև նրանք կօգնեն թիմին տիտղոսներ նվաճել։ Եվ եթե մենք ուզում ենք հաղթել, մեզ որակյալ ֆուտբոլիստներ են պետք։

Նույնը վերաբերում է նաև «Արսենալին»։ Ես շատ ուրախ եմ Էզեի և Մադյուեկեի ժամանմամբ։ Տրոսարդը նույնպես խաղում է ձախ եզրում։ Մենք շատ ուրախ ենք, երբ որակյալ ֆուտբոլիստներ կան։ Մրցաշրջանում շատ խաղեր կան, շատ բան կարող է պատահել՝ վնասվածքներ և այլն։ Հետևաբար, մենք ուրախ ենք, որ ակումբը փնտրում է լիգայի լավագույն ֆուտբոլիստներին, որպեսզի մենք կարողանանք փորձել հաղթել», – Մարտինելիի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Այս մրցաշրջանում Մարտինելին մասնակցել է «Արսենալի» կազմում երկու խաղի, բայց գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։