ՖԻՖԱ-ն հաստատել է ազգային հավաքականների մասնակցությամբ խաղերի նոր օրացույց, որը ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։
Հիմնական փոփոխությունը վերաբերում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին․ երկու առանձին դադարների փոխարեն կլինի մեկ ընդմիջում՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը, որը կտևի 16 օր։ Այդ ընթացքում յուրաքանչյուր հավաքական կանցկացնի առավելագույնը չորս հանդիպում՝ ներկայիս երկուսի փոխարեն։
Նոյեմբերյան դադարը կպահպանվի նույն ձևաչափով՝ 9 օր (2026 թվականի նոյեմբերի 9–17-ը)՝ երկու խաղ անցկացնելու հնարավորությամբ։ Նույն սխեման կգործի նաև 2027 թվականի մարտին նախատեսված դադարի դեպքում։
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ այս ձևաչափը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը։