Fastex Պրեմիեր Լիգա․ «Շիրակը» տանը հաղթեց «Արարատին»

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը մեկնարկեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» 4-2 հաշվով պարտության մատնեց «Արարատին»։

Հանդիպման բեկումնային պահը եղավ վերջին րոպեներին․ 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լյովա Մրյանը, իսկ ևս յոթ րոպե անց Վարդան Թովմասյանը ձևակերպեց վերջնական հաշիվը։ Երևանյան թիմը խաղի ավարտին մնաց 9 ֆուտբոլիստով։

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 5 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, մինչդեռ «Արարատը» ունի ընդամենը 1 միավոր ու շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։