Fastex Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ։
«Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած խաղում հանդիպման միակ գոլը 18-րդ րոպեին խփեց կապանցիների կիսապաշտպան Պատվական Ավետիսյանը։
Այս հաղթանակից հետո Կարեն Բարսեղյանի գլխավորած «Գանձասարը» վաստակեց 6 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Վանին»․ կապանցիները այժմ 7-րդ տեղում են, իսկ չարենցավանցիները իջել են 8-րդ հորիզոնական։