«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ կիսապաշտպան Քոուլ Պալմերի վիճակի մասին, ով աճուկի վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին խաղերը։
«Պալմերը երեկ առաջին անգամ վերադարձավ մարզումներին, բայց չավարտեց մարզումը։ Այսօր կեսօրին մենք կունենանք ևս մեկ մարզում և կփորձենք աշխատել նրա հետ՝ ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է, հակառակ դեպքում նա կբաց թողնի վաղը «Բրենտֆորդի» հետ խաղը», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Սեպտեմբերի 13-ին լոնդոնցիները Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում կխաղան «Բրենտֆորդի» հետ, իսկ 17-ին կմեկնեն «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի շրջանակներում։