«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է հարձակվողական կիսապաշտպան Քոուլ Պալմերի վիճակը։ Ֆուտբոլիստը բաց է թողել թիմի վերջին երկու խաղերը, ինչպես նաև Անգլիայի հավաքականի սեպտեմբերյան մարզումները։
«Քոուլը երեկ առաջին անգամ մասնակցեց մարզումներին, բայց ոչ սկզբից մինչև վերջ։ Մենք այսօր կփորձենք աշխատել նրա հետ՝ ստուգելու համար, թե արդյոք նրա հետ ամեն ինչ կարգին է։ Եթե ոչ, ապա նա կբաց թողնի վաղվա խաղը։
Նա դեռ վերականգնման փուլում է», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Մարեսկան։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, «Չելսին» Պրեմիեր լիգայի արտագնա խաղ կանցկացնի «Բրենտֆորդի» դեմ։ Այս պահին «Ազնվականները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։