Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Ստրասբուրգի» հարձակվող Էմանուել Էմեգայի տրանսֆերի մասին։
22-ամյա ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս Նիդերլանդների ազգային թիմում, «Ստրասբուրգ» էր տեղափոխվել 2022 թվականին՝ ավստրիական «Շտուրմից» 13 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆրանսիական ակումբի կազմում նա անցկացրել է 64 հանդիպում և խփել 26 գոլ։
Առաջիկա մրցաշրջանից Էմեգան կկրի «Չելսիի» մարզաշապիկը։