Անտոնիո Ռյուդիգերը երկար ժամանակով դուրս է մնացել «Ռեալի» հիմնական կազմից

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում վնասվածք ստացած Անտոնիո Ռյուդիգերը վերադարձել է «Ռեալ» և անցել բուժզննում, տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա պաշտպանի մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի ուղիղ ազդրոսկրի վնասվածք։ Ռյուդիգերը ևս մեկ լրացուցիչ զննում կանցնի, որից հետո կհստակեցվի ապաքինման ժամկետը։

Ըստ նախնական կանխատեսումների՝ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել շուրջ երեք ամիս։