Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Արսենալ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում զվարճալի դրվագ է տեղի ունեցել։
Այսպես, «անտառայինների» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն իր թիմի ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին շփոթել է ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոյի հետ։ Եվ Զինչենկոյի փոխարեն Շևչենկո է անվանել՝ ասելով, որ ուկրաինացին շաբաթ օրը «զինագործների» դեմ չի խաղա։
Հիշեցնենք, որ Զինչենկոն «Նոթինգհեմ Ֆորեսթ» է տեղափոխվել վարձակալությամբ «Արսենալից», խաղացողի իրավունքները պատկանում են «զինագործներին»։ Շևչենկոն վաղուց ավարտել է խաղացողի կարիերան և անցել է մարզչական աշխատանքի։
«Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» խաղը կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, «Էմիրեյթս» մարզադաշտում։