Կշարունակվի՞ «Մանչեսթեր Սիթիի» և Etihad Airways-ի համագործակցությունը

Պրեմիեր լիգան հաստատել է, որ այլևս ուժի մեջ չէ «Մանչեսթեր Սիթիի» և «Etihad Airways»-ի միջև կնքված հովանավորչական պայմանագրի շուրջ սահմանված արգելքը։

2023 թվականին կնքված համաձայնությունը սկզբում կասեցվել էր՝ «արդար շուկայական արժեքի» բացակայության կասկածներով։ Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լիգան արդեն տեղեկացրել է ակումբներին, որ հարցը փակ է և նոր լսումներ չեն անցկացվի։

Այսպիսով, «Սիթին» կարող է առանց սահմանափակումների շարունակել համագործակցությունը «Etihad Airways»-ի հետ։