Տոնի Կրոսը քննադատել է Գերմանիայի հավաքականին

Գերմանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խիստ քննադատությամբ է հանդես եկել Բունդեսթիմի հասցեին, փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Չպետք է մոռանալ, որ այժմ մենք չենք պատկանում այն հավաքականների շարքին, որոնք կարող են լուրջ նպատակներ դնել իրենց առջև։ Կան թիմեր, որոնք պարզապես ավելի ուժեղ են։ Գերմանիայի ընտրանին արդեն երկար տարիներ հեռու է աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունից», – ընդգծել է Կրոսը։