2026/2027 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Մադրիդի «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է իսպանական COPE հրատարակությունը։
«Ռիադ Էյր Մետրոպոլիտանոն» «Ատլետիկոյի» տնային մարզադաշտն է, այն բանից հետո, երբ թիմը 2017 թվականին տեղափոխվեցին «Վիսենտե Կալդերոնից»։ «Մետրոպոլիտանո» մարզադաշտը կառուցվել է 1993 թվականին և տեղավորում է 70,692 հանդիսատես։
Նախկինում հայտարարվել էր, որ 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշի» անվան մարզադաշտում։
Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» է՝ մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։ Վերջին վիճակահանության եզրափակչում թիմը 5-0 հաշվով հաղթեց իտալական «Ինտերին»։