Ռոդրիգոն յուրահատուկ ձևով է դիմել Լուկա Մոդրիչին

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն սոցիալական ցանցերում գրառում է կատարել` ուղղված իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչին։

Խորվաթը երեքշաբթի օրը դարձավ 40 տարեկան։

«Ես կարոտում եմ քեզ, հայրիկ։ Շնորհավոր ծնունդդ, Լուկա Մոդրիչ», – գրել է Ռոդրիգոն սոցիալական ցանցերում։

«Ռեալ Մադրիդը» իր էջերում որևէ շնորհավորական հաղորդագրություն չի թողել Մոդրիչի համար։ Անցյալ ամառ Լուկա Մոդրիչը լքեց «Ռեալ Մադրիդը» 13 տարի խաղալուց հետո։ Կարճ ժամանակ անց փորձառու խորվաթը պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։

«Ռոսոներիները» հաջորդ խաղը կանցկացնեն կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, տանը՝ «Բոլոնիայի» դեմ։