Ռոբերտո Ֆիրմինո․ «Ես կարոտում եմ նրան»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն խոսել է իր նախկին թիմակից Մոհամեդ Սալահի մասին։

«Ես ուրախ եմ «Լիվերպուլի» և Մո Սալահի նվաճումների համար։ Ես կարոտում եմ Մոյին։ Եթե նա հետևում է ինձ, ես ուզում եմ նրան ասել, որ շատ հպարտ եմ նրանով և մեր բարեկամությամբ», – Ֆիրմինոյի խոսքերն է մեջբերում Tandy-ն։

Բրազիլացին «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2015-ից 2023 թվականներին։ Այս ընթացքում նա խաղացել է 362 խաղ, խփել 111 գոլ և կատարել 76 գոլային փոխանցում։ Այժմ 33-ամյա Ֆիրմինոն խաղում է կատարյան «Ալ-Սադում»։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է հինգ միլիոն եվրո։