«Միլանի» կիսապաշտպանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

«Ալ-Շաբաբը» հայտարարել է «Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլիի տրանսֆերի մասին։

25-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 8 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Ադլին վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում»։ 35 խաղում ֆուտբոլիստը խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։