«Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը՝ 23-ամյա Օլիսեն «Լիվերպուլի» առաջնահերթ տրանսֆերային նպատակ է։ Նշվում է, որ մերսիսայդցիները Օլիսեին տեսնում են որպես Մոհամեդ Սալահի հավանական փոխարինող, ով կարող է ցանկացած պահի տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Օլիսեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ և խփել չորս գոլ։ Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։