«Բավարիայի» հարձակվող Միքայել Օլիսեն կարող է դառնալ «Լիվերպուլի» խաղացող։
CaughtOffside-ի տվյալներով՝ 23-ամյա Օլիսեն «Լիվերպուլի» առաջնահերթ տրանսֆերային նպատակ է։ Պնդվում է, որ մերսիսայդցիները Օլիսեն տեսնում են որպես Մոհամեդ Սալահի հավանական փոխարինող, ով կարող է ցանկացած պահի մեկնել Սաուդյան Արաբիա։
Օլիսեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ և խփել չորս գոլ։ Ֆրանսիացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։